ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ Է, ՈՐՈՎ ՄԵՆՔ ՀՊԱՐՏԱՆՈՒՄ ԵՆՔ

ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ

վստահության ազնվության արժեքը և էթիկական

գործարար պրակտիկաները հեռու են

Գործընկերություն

վստահության, ազնվության և էթիկական գործարար պրակտիկայի արժեքը հեռու է

ԿԻՐՔ

լավագույնը լինելու կիրքով մղված

ԱՌԱՋԸՆԹԱՑ

վստահության ազնվության արժեքը և էթիկական

գործարար պրակտիկաները հեռու են

ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ

սա մեր շարունակական գոյության համար կարևորագույն նշանակություն ունի, և ձեր նվաճումները խոսում են դրա մասին

ՄԵՐ ՄԱՍԻՆ

«ԷՅ ԴԻ ԷՄ ԴԱՅՄՈՆԴՍ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2017 թ.-ին /հիմք՝ «ԷՅ ԴԻ ԷՄ ԴԱՅՄՈՆԴՍ» ՍՊԸ-ի 06.03.2017թ. հիմնադիր ժողովի թիվ 01 արձանագրություն/: Ընկերությունը կիրառում է նորագույն տեխնոլոգիաներ «կլոր» /Round/ և «երևակայական» /Fancy/ ադամանդների պատրաստման համար: Ներկայումս մենք պատրաստում ենք ադամանդներ 0.08-ից մինչև 0.29 կարատ և սերտիֆիկացված ադամանդներ 0.30-ից մինչև 5.00 կարատ: «ԷՅ ԴԻ ԷՄ ԴԱՅՄՈՆԴՍ» ՍՊԸ-ն տարածաշրջանում առաջատարն է «երևակայական» /Fancy/ տաշվածքի պատրաստման առումով: Ընկերությունը հիմնադրվել է շարունակելու և զարգացնելու հայ ադամանդագործության լավագույն ավանդույթները՝ հասնելով գերազանցության:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1
«ԷՅ ԴԻ ԷՄ ԴԱՅՄՈՆԴՍ» ՍՊԸ-ն ձեռք է բերել նոր սերնդի լազերային սարքավորում, ինչպես նաև Sarine սարքավորում:
2
«ԷՅ ԴԻ ԷՄ ԴԱՅՄՈՆԴՍ» ՍՊԸ-ն ադամանդ կտրող և նիստավորող մասնագետների համար կազմակերպել է վերապատրաստման դասընթացներ, որոնց տևողությունը վեց ամիս է, և որոնք կրելու են շարունակական բնույթ:
3
Հնդկական ընկերությունների հետ փորձի փոխանակում:

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

«ԷՅ ԴԻ ԷՄ ԴԱՅՄՈՆԴՍ» ՍՊԸ-ն 2018 թ. հունվարի 31-ից մինչև փետրվարի 4-ը կմասնակցի Սանկտ-Պետերբուրգում կայանալիք ոսկերչական արդյունաբերության Junwex միջազգային համաժողով-ցուցահանդեսին: Junwex-ը նախատեսված է արտադրողների, մեծածախ և մանրածախ առևտրային կազմակերպությունների համար, որոնք շահագրգռված են ռուսական շուկայում ներկայացնելու իրենց բիզնեսը և ընդլայնելու այն ԱՊՀ երկրներում, ինչպես նաև արտերկրում: Junwex-ի շրջանակներում անցկացվում են տարբեր սեմինարներ, նորաձևության ցուցադրություններ, ինչպես նաև միջազգային գիտաժողով: «ԷՅ ԴԻ ԷՄ ԴԱՅՄՈՆԴՍ» ՍՊԸ-ն այս ցուցահանդեսում կներկայացնի ադամանդներ և ոսկյա զարդեր (տաղավար N116):